

Պաղեստնյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է առաջնահերթ ազատ արձակել ՌԴ քաղաքացի երկու պատասնդի, եթե, իհարկե, Իսրայելի հետ պահվող անձանց մասին համաձայնությունը կայանա: Այդ մասին ՌԻԱ-Նովոստի գործակալությանն ասել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի փաստացի առաջնորդ Մուսա Աբու Մարզուկը: Նա հոկտեմբերի 23-ին այցելել է Մոսկվա եւ մի շարք հանդիպումներ ունեցել, որոնց շարքում առանձնանում են ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովի հետ բանակցությունները:
Բոգդանովը միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնացն է եւ զբաղվում է Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներով: Աբու Մարզուկն ասել է, որ ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը Մոսկվայի խնդրանքով ՌԴ երկու քաղաքացու ազատ է արձակել, բայց նրանք քաղաքացիական անձինք էին: Ներկայումս ՀԱՄԱՍ-ի հսկողության տակ պահվող ՌԴ քաղաքացիներից մեկը հանդիսանում է իսրայելական բանակի սպա, գերվել է մարտական գործողությունների ընթացքում:
Մյուսը, որ նույնպես ծառայել է իսրայելական բանակում, ազգությամբ ուկրաինացի է: Նրա ծնողներն Ուկրաինայից տեղափոխվել են Ռուսաստան, ստացել քաղաքացիություն ոչ միայն իրենց, այլեւ պատանդառված որդու համար: ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի առաջնորդն, իհարկե, երկու պատանդի հարց քննարկելու համար չէ, որ մեկնել է Մոսկվա: ՌԴ նախագահի հրավերով Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին, որի ամփոփիչ հայտարարությունն առանձին կետով անդրադարձել է նաեւ իսրայելա-պաղեստինյան կարգավորմանը:
Չափազանց կարեւոր է, որ ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հորդորել են Գլխավոր ասամբլեայի մակարդակով վերանայել Պաղեստինի կարգավիճակը եւ նրան օժտել Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամությամբ: ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը:
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …