

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ:
Ուղերձում նշված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Այսօրվա տոնին առանձնահատուկ նշանակություն են տալիս հասարակական ներդաշնակության և հանդուրժողականության պայմաններում սոցիալ-տնտեսական և գիտատեխնիկական զարգացման ճանապարհին ունեցած Ձեր երկրի հաջողությունները։
Համաշխարհային ասպարեզում վայելելով արժանի հեղինակություն՝ Ղազախստանը կառուցողական դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Այս ամենում ակնհայտ է Ձեր հետևողականությունն արդար պետություն կառուցելու հայեցակարգային կուրսն իրականացնելու հարցում։
Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ բոլոր ոլորտներում համագործակցության հետևողական ընդլայնումը, որն այս տարվա ապրիլին Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքներով ստացել է ռազմավարական բնույթ։
Վստահ եմ, որ Երևանի և Աստանայի՝ մշտապես վստահության և փոխադարձ աջակցության վրա հիմնված համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր է Հայաստանի և Ղազախստանի միջև բացել գործընկերության նոր հեռանկարներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությունների և ժողովուրդների նպատակներին։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «ՌԴ…
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփում է Հայաստանում պաշտոնավարման իր եռամյա շրջանը, որը նշանավորվեց Հայաստանի և…
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի հունվարի 19-23-ը անցկացվելիք Դավոսի տնտեսական ֆորումին։ Այս մասին հայտնում է վարչապետի…
«Հայաստանը երբևիցե որևէ քայլ չի արել և չի անի բարեկամական Իրանի ժողովրդի, պետության նկատմամբ և…
Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում…