

«Փետրվարին մեկնարկեցին շուրջ 5000 մ² տարածք զբաղեցնող, տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, կիսագործող սրճարաններով, չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգու բարեկարգման աշխատանքները». այսօր Մերգելյանի հիմնանորոգված պուրակի բացմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ իրականացվեցին ապօրինի կառույցների ապամոնտաժման, քանդման աշխատանքներ.
«Այգու տարածքը բարեկարգվեց, կանաչապատվեց, կառուցվեց նոր խաղահրապարակ, զրուցատաղավար, ամֆիթատրոն, տեղադրվեցին նոր նստարաններ, շատրվաններ, վերանորոգվեց ցայտաղբյուրը։ Այսօր էլ մենք միասին կտնկենք մոտ 70 գեղազարդ և շատ գեղեցիկ նոր ծառ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ Մերգելյանի այգի տեղափոխվեց ճարտարապետ Արզումանյանի գլուխգործոցը՝ «Լեռնեցիների պարը» արձանախումբը։
Այնուհետև քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այն անձանց, որոնք սրտացավ են եղել այս ծրագիրն իրականացնելու ժամանակ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել այս գործընթացում։
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…