

«Հավանաբար, իմպիչմենտ կլինի, և ինձ բանտ կնստեցնեն, եթե դա տեղի ունենա»,- այսպես է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել մամուլի ասուլիսի ժամանակ տրված հարցին, թե ինչ կլինի, եթե ընտրություններում հաղթի «Վրացական երազանքը»:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ այս ընտրությունները էքզիստենցիալ նշանակություն ունեն։
Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը պատասխանել է հարցին, թե եթե ընտրություններում հաղթի ընդդիմությունը, ինչպես են բալանսավորվելու Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, կամ արդյոք պատժամիջոցներ կկիրառվեն Ռուսաստանի նկատմամբ:
Զուրաբիշվիլիի խոսքով՝ «Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները»․
«Վրաստանը միացել է պատժամիջոցներին այն մակարդակով, ինչ Մոլդովան է, թեև՝ կան նրբերանգներ։ Դա խնդիր չէ: Վրաստանը երբեք չի հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։
Կար մի հստակ ճանապարհ, որին հետևում էր նաև «Վրացական երազանքը» իր կառավարման երկար ժամանակահատվածում՝ եվրոպական ինտեգրման ճանապարհը, որովհետև այլընտրանք չկա, թե որտեղ Վրաստանը ձեռք կբերի անկախություն, բարգավաճում, խաղաղություն:
Այդպես է կարծում նաև բնակչության 90% -ը։ Այդպես նրանք աջակցում էին «Վրացական ուղուն»։
Վերջին 30 տարվա ընթացքում ոչինչ չի խանգարել բնակչությանն այդ ճանապարհին։ Այդ ճանապարհը կհաղթի, քանի որ այլընտրանք չկա», – ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…