Լրահոս

«Կանխատեսել էինք այսօր, բայց իրենք առաջ ընկան». Բագրատ արքեպիսկոպոս

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին պատկանող մեքենան ոստիկանները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք։

Նշենք, որ Գալստանյանը կողմնակիցների հետ ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի մոտ։ Մինչ այդ հայտարարվել էր, որ հավաքվելու են՝ Վահագն Խաչատուրյանից պահանջելու, որ նա չստորագրի սահմանազատման կանոնակարգի մասին ԱԺ որոշումը։ Այսօր, սակայն, հայտնի դարձավ, որ նախագահն ստորագրել է այն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Գալստանյանը հարցին՝ ուշացած չե՞ն իրենց գործողությունները, ասել է. «Մեր գործողությունները ճիշտ ժամանակին են, արձանագրումներ են, որոնք իրազեկման կարիք ունենք։ Ով հուզված է այդ թեմայով, թող ինքն ավելի շուտ գործողություններ անի»։

Հարցին՝ գործողությունները կանխելու համա՞ր չեն, նա նշել է. «Կանխատեսել էինք այսօր, բայց իրենք առաջ ընկան»։

Գալստանյանի խոսքով՝ երկրում ոչ մի ինստիտուտ չի գործում․ «Անկախ նրանից՝ այս շենքերում մարդիկ կան, թե ոչ, այս շենքերը դատարկ են։ Փաստացի, եթե նույնիսկ ստորագրած էլ չլիներ, ու մենք այստեղ լինեինք նույն պահանջով ու հորդորով, արձագանքը նույնն էր լինելու»։

Ակցիայի մասնակիցները «սահմանային սյուներ» են տեղադրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago