

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը և Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանն այսօր Արմավիրի մարզպետարանում հանդիպել են 5 մարզերի (Արարատ, Արմավիր, Լոռի, Արագածոտն, Շիրակ) տարբեր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող 19 կազմակերպությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ճանապարհների ընթացիկ պահպանման և մասնավորապես, ձմեռային սպասարկման աշխատանքների հետ կապված հարցեր։
Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։ Քննարկման մասնակիցներն անդրադարձել են աշխատանքի ընթացքում առաջացող մի շարք խնդիրների։ Ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ դրանց լուծում տալու նպատակով։
Արմեն Զոհրաբյանը, լսելով սպասարկող ընկերությունների ներկայացրած խնդիրները, նշել է, որ համատեղ աշխատանքով պետք է արվի հնարավորը՝ առկա խնդիրները լուծելու համար։ Նա նաև շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։
Հանդիպումից հետո Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարն այցելել է Արմավիրի մարզի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների բազաներ, հետևել աղ-ավազի պաշարների կուտակման գործընթացին, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակին։ Տրվել են հանձնարարականներ՝ սեղմ ժամկետում առկա խնդիրներն ու թերացումները շտկելու համար։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…