Լրահոս 24/7

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Իրանում ռազմական օբյեկտներին, հայտնում է Jerusalem Post-ը։

Նշվում է, որ Իրանի վրա Իսրայելի հարձակումը սահմանափակվել է ռազմական թիրախներով և չի տարածվել միջուկային կամ նավթային օբյեկտների վրա։ Իսրայելն Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործել է ավելի քան 100 ինքնաթիռ, այդ թվում՝ վերջին F-35 կործանիչը, գրում է Jerusalem Post-ը։

«Ավելի քան 100 ինքնաթիռ, ներառյալ վերջին F-35 գաղտագողի կործանիչը, ներգրավված են եղել երկու հազար կիլոմետր հեռավորության վրա Իրանի վրա հարձակման մեջ», – ասվում է հրապարակման մեջ:

Իրանի հակաօդային պաշտպանության շտաբի հասարակայնության հետ կապերի բաժինն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՀՕՊ ինտեգրված համակարգը հաջողությամբ որսացել և հակազդել է Սիոնիստական ​​ռեժիմի հարձակմանը Թեհրան, Խուզեստան և Իլամ նահանգներում գտնվող ռազմական կենտրոնների վրա»։ Այդ մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Չնայած Իրանի Իսլամական Հանրապետության նախկին զգուշացումներին հանցավոր և անօրինական Սիոնիստական ​​ռեժիմին զերծ մնալ ցանկացած արկածախնդիր գործողություններից, այս ռեժիմը հարձակվել է զինվորականների վրա Թեհրանի, Խուզեստանի և Իլամի նահանգներում։

Լարված գործողության ընթացքում հարձակումը հաջողությամբ կասեցվել և հետ է մղվել Պաշտպանության Համակարգի կողմից», -ասված է հայտարարության մեջ։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

8 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

9 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

12 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

12 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

13 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

13 hours ago