

Հայաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ 2023-2024 ֆինանսական տարում ընդգրկվել է հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներմուծողների թվում, գրում է The Times of India-ն։
«Նախկին ԽՍՀՄ պետություն հանդիսացող Հայաստանն իր հերթին վերջին չորս տարիների ընթացքում Հնդկաստանի հետ կնքել է մի շարք գործարքներ «պատրաստի արտադրանքի» ներկրման համար, ինչպիսիք են հրթիռները, հրետանային ատրճանակները, հրթիռային համակարգերը, զենքի տեղորոշման ռադարները, զրահաբաճկոնները և գիշերային տեսողության սարքավորումները, ինչպես նաև զինամթերքի և հրետանու լայն տեսականի»,- ասված է նյութում։
Նշելով հայ-ադրբեջանական ռազմական բախումների մասին՝ ասում է, որ Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի և Պակիստանի հետ։
Հայաստանը դարձել է 25 կմ խոցման հեռահարություն ունեցող տեղական «Akash» զենիթահրթիռների առաջին օտարերկրյա պատվիրատուն, նշում է պարբերականը։
Նշվում է, որ հնդկական պետական եւ մասնավոր ընկերությունները տարատեսակ զենք, զինամթերք եւ համալրող սարքեր են արտահանում մոտ 100 երկրներ։ Անցած տարի վաճառքի ծավալը կազմել է 2,6 մլրդ դոլար։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…