Լրահոս 24/7

Հունգարիայի վարչապետը չի ներկայացնի ԵՄ-ն Վրաստան այցի ժամանակ. Բորել

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստան կատարելիք իր պաշտոնական այցի ընթացքում չի ներկայացնի ԵՄ շահերը: Այդ մասին իսպանական RNE ռադիոկայանի եթերում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Անկախ նրանից, թե իր այցի ժամանակ ինչ կասի Օրբանը Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչներին, նա չի ներկայացնի Եվրամիությունը»,- ասել է Բորելը, միաժամանակ ընդգծել, որ Բրյուսելը հասկանում է Օրբանի այցի դրդապատճառները։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին էլ Բրյուսելում կայացած ճեպազրույցում հաստատել է, որ Հունգարիայի վարչապետի այցը Վրաստան տեղի է ունենալու երկկողմ հարաբերությունների շրջանակում, նրան հանձնարարված չէ ներկայացնել ԵՄ-ը։

Հունգարացի քաղաքական գործչի երկօրյա այցը Թբիլիսի հայտնի դարձավ հոկտեմբերի 27-ին։

«Հոկտեմբերի 29-ին Վրաստանի կառավարության շենքում տեղի կունենա վարչապետ Օրբանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հունգարացի գործընկերոջը կընդունի հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն»,- ասել են Վրաստանի կառավարության ներկայացուցիչները։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

12 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

15 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago