Լրահոս 24/7

Իսկ 1999-ի ԱԺ ընտրություններում «Միասնություն» դաշինքը հաղթե՞լ է

Վազգեն Սարգսյանի կենսագրականում կարդում ենք, որ «խորհրդարանական ընտրություններում «Միասնություն» դաշինքի տարած համոզիչ հաղթանակի արդյունքում 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ»:

Ազգային ժողովի 1990թ. մայիսի 30-ի ընտրություններն անցկացվել են համամասնական-մեծամասնական խառը ընտրակարգով:

«Միասնություն» դաշինքը համամասնական ընտրակարգով ստացել է «կողմ» քվեների 41,69 տոկոսը կամ 29 պատգամավորական մանդատ:

Դրան գումարվել է նաեւ մեծամասնական ընտրակարգով դաշինքի արդյունքը, եւ նա ԱԺ-ում ձեւավորել է թվաքանակով ամենամեծ խմբակցությունը, որ իր կազմում ուներ 46 պատգամավոր:

Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 131-էր:

Ընդ որում, 75 մեծամասնական ընտրատարածքներից «Միասնությունը» հաղթել է միայն 17-ում, իսկ համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել են նաեւ կոմկուսը, ՀՅԴ, ԱԺՄ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները եւ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը:

Այդ պահի դրությամբ ուժի մեջ էր 1995թ. ընդունված սահմանադրությունը, որի հոդված 55-ի 4-րդ մասը սահմանում է, որ ՀՀ նախագահը «նշանակում եւ ազատում է վարչապետին, վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին»:

1999թ. գործող սահմանադրությունն, այսպիսով, գործադիր իշխանության ղեկավար էր ճանաչում ՀՀ նախագահին, վարչապետի նշանակումը չէր պայմանավորում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով:

Վազգեն Սարգսյանին վարչապետ նշանակելու որոշումը քաղաքական առումով լիովին հիմնավորված կլիներ, եթե «Միասնություն» դաշինքն Ազգային ժողովում գոնե 50+1 մեծամասնություն ունենար:

Ճիշտ է, սահմանադրությունը վարչապետի նշանակմանն ԱԺ համաձայնության նորմ չէր սահմանում, բայց այդ դեպքում նախագահի համապատասխան հրամանագիրն ավելի համոզիչ կլիներ:

Եւ, եթե փորձենք «հայտարարի գալ»՝ պետք է, թերեւս, հարցնենք. իսկ 1999-ի ԱԺ ընտրություններում «Միասնություն» դաշինքը ֆորմալ-իրավական հաղթանակ տարե՞լ է:

Իսկ ամենակարեւորը՝ ո՞ւմ է հաղթել: Հայկոմկուսի՞ն, ՀՅԴ-՞ին, ԱԺՄ-ի՞ն, թե «Օրինաց երկրի՞ն» կամ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի՞ն: Թե՝ միասին վերցրած բոլորի՞ն:

1999թ. ընտրությունները մի հետեւանք են ունեցել՝ վարչապետի պաշտոնն «ամրագրվել» է ՀՀԿ-ին, իսկ այնուհետեւ ավանդույթ է դարձել կառավարության կազմավորման արտասահմանադրական՝ «կոալիցիոն հուշագիր ստորագրելու» կամ գործադիր իշխանությունը կուլիսային պայմանավորվածություններով քվոտավորելու ոչ քաղաքական պրակտիկան:

Հոկտեմբերի 27-ից քառորդ դար է անցել, ողբերգության մասին ամենատարբեր վարկածներ են առաջ քաշվել, բայց մի հանգամանք, կարծես, ուշադրությունից դուրս է մնում կամ միտումնավոր անտեսվում. եթե «պատվիատուները» եւ «կազմակերպիչները» համոզված լինեին, որ հիսուն-հարյուր հազար մարդ կշրջափակի ԱԺ շենքը եւ տեղում կասկածվողների «գլուխները կկոտրի»՝ հազիվ թե այդ լկտի քայլին գնային:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

11 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

12 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

14 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

14 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

15 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

15 hours ago