Լրահոս 24/7

Ինչ-որ պահի սեռական բռնության զոհը վերածվում է մեղադրյալի. նախարար

«Մեզ համար միանշանակ է, որ ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահն ու իրավունքները պետք է առաջնային լինեն»,- հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում սեռական բռնության դեպքերի մասին հարցին ի պատասխան։

Նա կարևորել է համապատասխան միջավայրի ձևավորումը, որտեղ մարդիկ կարողանան բարձրաձայնել նման դեպքերի մասին.

«Շատ դժվար է խոսել այդ խնդիրներից։ Հաճախ, երբ մարդիկ խոսում են, հանդիպում են անվստահության, կասկածամտության, և ինչ-որ պահի այն մարդը, որ զոհ է, հանկարծ վերածվում է մեղադրյալի»,- ասել է նախարարը։

Անդրեասյանը հիշեցրել է, որ նախորդ տարի դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիք.

«Բազմաթիվ այլ ծառայությունների կարիք կա, որ երեխան դպրոցում իրեն ապահով զգա, կարողանա ցանկացած խնդիր բարձրաձայնել, և վստահ լինի, որ ինքը խնդրի մասին խոսել է, չի բերի հետևանք, երբ իրեն «անկյուն կանգնեցնեն» և մեղավոր հանեն ինչ-որ հարցերի համար»։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

7 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

8 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

8 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

8 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

8 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

9 hours ago