Լրահոս 24/7

Էրդողանը քրդական հարցի քաղաքական կարգավորման նախաձեռնությամբ անկե՞ղծ է

Թուրքիայում քրդական հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Աղբյուրները հաղորդում են, որ խնդիրը «կառավարող կուսակցության վերնախավում ներքին բանավեճի տեղիք է տվել»:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին առաջարկել է «ներում շնորհել» ցմահ ազատազրկման դատապարտված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին, որպեսզի վերջինս խորհրդարանի ամբիոնից հայտարարի ՔԲԿ-ն լուծարելու եւ զինված պայքարը դադարեցնելու մասին:

Բահչելիի առաջարկությունն անուղղակիորեն պաշտպանել է նախագահ Էրդողանը: Նա հռչակել է «Թուրքիան առանց ահաբեկչության» քաղաքական ուղեգիծ:

Թուրքիայի զինված ուժերը եւ հատուկ ծառայություններն Անկարայի ահաբեկչությունից հետո զանգվածային հարվածներ են հասցնում Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում քրդական զինված շարժման հենակետերին:

Թուրքիայում քրդական շարժման նկատմամբ անհանդուրժողականությունը գրեթե մեկ դարի պատմություն ունի:

Աշխարհաքաղաքական նոր իրավիճակում, սակայն, Էրդողանը փորձում է միջազգային տպավորություն ստեղծել, որ քրդերի հետ երկխոսության պատրաստ է, բայց՝ միայն քաղաքական հարթակում: Հակառակ դեպքում ՔԲԿ-ն եւ նրա ռազմական կազմավորումները ոչնչացման ենթակա են:

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայի կառավարությունը նիստ է գումարել, որտեղ քննության են առնվել աշխարհում եւ տարածաշրջանում իրավիճակի հետ կապված հարցեր:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Էրդողանը խոսել է նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման մասին:

Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը խաղաղություն հաստատելու «անկեղծ ջանքեր են գործադրում»:

Թուրքիան, Էրդողանի ձեւակերպմամբ՝ «ուշադիր հետեւում է» եւ «կշարունակի աշխատել՝ ադրբեջանցի եղբայրների հետ կոորդինացիայով»:

Մերձավոր Արեւելքում մի շարք մարտահրավերների բախվող Թուրքիան, որ լարված հարաբերություններ ունի նաեւ Իրանի հետ, ակնհայտորեն ձգտում է հայ-ադրբեջանական կարգավորման հնարավորությունը ծառայեցնել իր միջազգային իմիջին:

Մի կողմից Անկարայի այդ կեցվածքը կարող է դրական ազդեցություն թողնել հայ-ադրբեջանական բանակցությունների վրա, մյուս կողմից, սակայն, Թուրքիայի ակտիվ միջամտությունը, թերեւս, հարուցում է աշխարհաքաղաքական ազդեցիկ դերակատարների հակազդեցությունը:

Այս առումով ցուցիչ կլինի Հայաստանի հետ սահմանի բացման նկատմամբ Էրդողանի կառավարության գործնական մոտեցումը:

Թուրքիայի հետ շփումներում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբինյանը վերջերս ասել է, որ սպասվում է հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում:

Եթե Էրդողանին հաջողվի քրդական հարցում ներքին համախմբում ձեւավորել եւ քաղաքական գործընթաց սկսել, դա, անկասկած, իր ազդեցությունը կունենա նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Բայց որքանո՞վ է Էրդողանը քրդական հարցի քաղաքական կարգավորման ձգտումներում անկեղծ՝ գերխնդիրը դա է:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

13 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

26 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

59 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

1 hour ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

2 hours ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

2 hours ago