

ՀՖՖ-ից հայտնում են, որ Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի հոկտեմբերի 28-ին կայացած 13-րդ մրցափուլի «Արարատ-Արմենիա»-«Նոա» խաղի ընթացքում և դրանից հետո «Արարատ-Արմենիա» և «Նոա» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլային սուբյեկտների կողմից իրականացվել են ենթադրյալ կարգապահական խախտումներ:
Այս կապակցությամբ ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն հոկտեմբերի 29-ին կայացած նիստում հարուցել է կարգապահական վարույթներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի «Արարատ-Արմենիա» – «Նոա» (0-1) հանդիպման վերջնամասում կողմերի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել և հանդիպումից հետո «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ մրցակցի երկրորդ մարզիչն իրեն հարվածել է։
Հատկանշական է, որ ակումբները փոխադարձ հայտարարություններ են տարածել՝ հույս հայտնելով, որ միջադեպը կհարթվի և ֆուտբոլում կտիրի հարգանքի և համերաշխության մթնոլորտ։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…