Լրահոս

«Ինչպես Ուկրաինան, այնպես էլ ՌԴ-ն անվտանգության երաշխիքների կարիք ունեն». Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ ոչ ոք չի հավատա արևմտյան առասպելին, թե իբր ռուսական բանակը ծրագրում է հարձակվել Եվրամիության վրա: Այս մասին նա ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի տված հարցազրույցում:

«Ո՞վ կհավատա, որ ռուսական բանակը շարունակելու է իր ճանապարհը, հետագայում, դեպի Եվրոպա, եթե զլմ-ները արդեն երկու տարի ստեղծում են պատկեր, որ ռուսական բանակը պարտվում է բոլոր ուղղություններով», – ասել է Ֆիցոն:

«Ոչ մի ռացիոնալ հիմք չկա նրանում, որ ՌԴ-ն շահագրգռված է ամբողջ աշխարհի հետ հակամարտությամբ։ Ինչո՞ւ, եթե մենք պետք է միասին աշխատենք, մենք պետք է միասին գոյություն ունենանք: Բայց, միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ ինչպես Ուկրաինան, այնպես էլ ՌԴ-ն անվտանգության սեփական երաշխիքների կարիքն ունեն։ Ես դա շատ լավ հասկանում եմ և ևս մեկ անգամ կրկնում, որ գիտեմ, թե ինչու է 2022 թվականի փետրվարին առաջացել այդ հակամարտությունը», – եզրափակել է գործիչը։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

6 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

7 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

9 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

10 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

10 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

10 hours ago