Լրահոս 24/7

ԵՄ-ն բարձր մաքսատուրքեր է սահմանել չինական էլեկտրամոբիլների համար

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հինգ տարի ժամկետով մինչև 35,3% «վերջնական փոխհատուցման մաքսատուրքեր» կսահմանի Չինաստանից էլեկտրական շարժիչով մեքենաների (BEV) ներմուծման վրա։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Բրյուսելում անցկացված հետաքննությունը պարզել է, որ Չինաստանում ավտոարտադրողներն օգուտ են ստանում «անարդար սուբսիդավորումից», ինչը տնտեսական վտանգ է ներկայացնում ԵՄ արտադրողների համար: Մաքսատուրքերը կհասնեն 35,3 տոկոսի՝ կախված մատակարարներից։

Չինական էլեկտրամոբիլների հետաքննության մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2023 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Եվրոպական միության վիճակի վերաբերյալ Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ «այս որոշումը պայմանավորված է վերջերս Չինաստանից ԵՄ էժան էլեկտրամոբիլների արտահանման արագ աճով»:

Չինաստանը Եվրահանձնաժողովի այդ որոշման դեմ բողոքել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, հայտնում է South China Morning Post-ը։

Զուգահեռաբար ԵՄ-ն և Չինաստանը շարունակում են աշխատել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ համատեղելի այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ, որոնք արդյունավետ կլինեն բացահայտված խնդիրները վերացնելու հարցում, նշել է Բրյուսելը։

Եվրահանձնաժողովը բաց է նաև առանձին արտահանողների հետ բանակցությունների համար:

Թիվ 1

Recent Posts

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

31 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

48 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

1 hour ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

2 hours ago