

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում նույնպես առկա է նման խնդիրների հասցեագրման անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված քայլերին՝ կարևորելով Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգի գործադրմանն ուղղված ջանքերը և ընդգծելով կրթական համակարգում մեդիագրագիտության ներդրման կենսական նշանակությունը, այս համատեքստում` քաղաքացիական հասարակության կարևորությունը:
Վահան Կոստանյանն ընդգծել է, որ ապատեղեկատվության տարածման պատճառ են հանդիսանում նաև տեղեկատվական բացերը, որոնք անհրաժեշտ է լրացնել թափանցիկ և ժողովրդավարական կառավարման միջոցով:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…