Լրահոս 24/7

Ակնկալում ենք Վրաստանի կայուն զարգացում. Զախարովա

Մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր սահմաններին, միաժամանակ չենք միջամտում մյուս երկրների ներքին գործերին, ի տարբերություն արևմտյան պետությունների, հարգում ենք Վրաստանի ժողովրդի ինքնիշխան կամքը։ Ակնկալում ենք անդրկովկասյան այդ հանրապետության կայուն զարգացում, երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Վրաստանում կայացած խորհրդարանի ընտրության արդյունքները։

«Վրաստանը և Վրաստանի ժողովուրդը որոշեցին սահմանափակել իրենց սեփական, անկախ և ինքնիշխան երկրի ներքին գործերի վրա արտաքին ազդեցության հնարավորությունը՝ ընդունելով «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Մի քանի ամիս Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն ինչ անում էին վրացի ընտրողների ընտրության վրա ազդելու համար և դա անում էին բացարձակ կողմնակալ։

Չնայած հսկայական ճնշումներին՝ Վրաստանի ժողովուրդը կատարեց իր ընտրությունը։ Հոկտեմբերի 26-ին ընտրողները հանդես եկան կայունության, զարգացման և վրացական ավանդական արժեքների օգտին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Զախարովան նշել է, որ տարածաշրջանում Վրաստանի ամենամոտ հարևանները, ինչպես նաև արևմտյան մի շարք երկրներ արդեն շնորհավորել են իշխող «Վրացական երազանքին»՝ համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Իսկ, նրա բնորոշմամբ, այնպիսի կողմնակալ կառույցներ, ինչպիսին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն է, հաստատեցին, որ Վրաստանում ընտրությունը լավ է կազմակերպվել և անցկացվել՝ մրցակցային միջավայրում ու ընտրողների բարձր մասնակցության պայմաններում։

«ԱՄՆ-ն ու Մերձբալթյան երկրներն ընդհանրապես գոհ չեն այդ արդյունքից։ Նրանք նոր վերջնագրեր են ներկայացնում Վրաստանի ղեկավարությանը և վրացական քաղաքական միջավայրին, սպառնում են հետագա հետապնդումներով և պատժամիջոցներով, եթե Թբիլիսին պահպանի իր ներկայիս ինքնիշխան կուրսը, փորձում են կասկածի տակ դնել ընտրության օրինականությունը և սադրել հերթական գունավոր հեղափոխությունը Վրաստանում»,- ասել է Զախարովան։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

13 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

14 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

17 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago