Լրահոս 24/7

Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

«Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է:

Պետք է միասնաբար հասկանանք՝ ինչ ռեսուրսներ ունենք, որոնք են գույքագրված խնդիրները և ինչպես գնանք լուծման ճանապարհով: Անվտանգության ընկալման շուրջ անհրաժեշտ է ունենալ միասնական չափանիշներ, որոնք պետք է նվազեցնեն ռիսկերը: Ակնհայտ է, որ կա իրավական ակտերի վերանայման կարիք, որոնք պետք է բխեն համապատասխան ստանդարտից»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով խնդրի կարգավորումը։

Նախարար Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ անվտանգության ընթացակարգերը պետք է դասակարգել ըստ դպրոցների կրթական ծրագրերի աստիճանների, տեղակայվածության (գյուղական կամ քաղաքային)՝ հաշվի առնելով դպրոցների և աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Կարևորվել է ուսումնական հաստատությունների շենքային և միջավայրային անվտանգության, սեյսմակայունության, մուտքի և ելքի կառավարման, միջավայրի վերահսկման հնարավոր մեխանիզմների սահմանումը:

Քննարկվել են նաև մասնագիտական ծառայությունների առկայության, այդ ուղղությամբ անհրաժեշտ վերապատրաստումների կազմակերպման, նոր ռեսուրսների ներգրավման, այլ գերատեսչությունների հետ համագործակցության կարևորությանը վերաբերող հարցեր:

Ժաննա Անդրեասյանը նշել է նաև, որ ուսումնասիրվում է այս ուղղությամբ միջազգային փորձը:

Կողմերը ներկայացրել են իրենց համակարգման տիրույթում առկա խնդիրները, նախանշել լուծման տարբերակները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել գույքագրելու դպրոցների ֆիզիկական անվտանգության առաջնային խնդիրներն ու հրատապ կարիքները՝ հետագա աշխատանքներում դրանք քննարկելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

15 minutes ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

32 minutes ago

8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում. Նարեկ Կարապետյան

«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…

50 minutes ago

Երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …

1 hour ago

Այլմոլորակայինների հետ հանդիպումը միանգամայն իրական է. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…

1 hour ago

2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով. Նիկոլ Փաշինյան

2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…

2 hours ago