Լրահոս 24/7

ՀՀ-ն սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը. ՀՀ ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 30-ին Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության, կայուն զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում:

Նա նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը՝ ապահովելու կազմակերպության կողմից իր մանդատի արդյունավետ իրականացումը և «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության կյանքի կոչումը:

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՄԱԿ մարմինների և մասնագիտացված գործակալությունների ու Հայաստանում ՄԱԿ գրասենյակի հետ համագործակցությունը՝ միտված Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգի առաջմղմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայության երաշխավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, Կայուն զարգացման նպատակների իրականացմանը։

Կարևորելով երիտասարդների առաջխաղացումը՝ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձ է կատարել ԱԳ նախարարության և ՄԱԿ գրասենյակի կողմից համատեղ կազմակերպած ՄԱԿ մոդելային խորհրդաժողովին, սեպտեմբերին Երևանում անցկացված Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների ֆորումին և դրա շրջանակներում ՀՀ այցելած ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերի հանդիպմանը հայ երիտասարդության հետ։

Պարույր Հովհաննիսյանը ողջունել է ՄԱԿ Օրվա կապակցությամբ Երիտասարդության և կլիմայի փոփոխության թեմայով պանելային քննարկման անցկացումը՝ նշելով, որ ԱԳ նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդների ակտիվ և բովանդակային ներգրավումը միջազգային գործընթացներին։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

8 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

11 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

12 hours ago