Լրահոս 24/7

«Փյունիկ»-ը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Փյունիկ» ՖԱ-ն միանում է իր ֆան շարժման՝ «Սեկտոր 18»-ի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ:

«Փյունիկ» ՖԱ-ում նաև լիովին համակարծիք են Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումների` FAF-ի ու Red Eagles-ի, ինչպես նաև այլ ակումբների երկրպագուների բարձրաձայնած հարցերի հետ, ու վստահ ենք, որ երկրպագուների կարծիքը պետք է վճռորոշ լինի, քանի որ ֆուտբոլն, առաջին հերթին, պատկանում է հենց նրանց:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին ոչ միայն խիստ մտահոգում են Հայաստանի ազգային հավաքականի ու տարբեր տարիքային հավաքականների ոչ հուսադրող ելույթները, մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրները, այլև հայկական ակումբային ֆուտբոլում տիրող իրավիճակը. իր գործունեությունը դադարեցրած 5 ակումբ,

Պրոֆեսիոնալ լիգայի չիրականացած ծրագիր և ՀՊԼ հանդիպումները աշխատանքային օրերին, ժամերին նշանակելու արատավոր շրջանը:

Այսպիսով, Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով, որի հետևանքով իրավիճակն արդեն դառնում է օրհասական:

Մենք միասնության կոչ ենք անում Բարձրագույն խմբի ներկայացուցիչ ակումբներին և հորդորում չլռել, հրապարակավ գնահատական տալ ՀՖՖ ղեկավարության կատարած աշխատանքին ու հայտնել իրենց դիրքորոշումը:

Թիվ 1

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

28 minutes ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

47 minutes ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

1 hour ago

Մեր գերիները շարունակում են Բաքվում մնալ. Հովհաննիսյան

«Մեր օրակարգում սահմանագծումն ու սահմանազատումն ամենազգայուն թեմաներից են». այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ…

1 hour ago

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

2 hours ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

2 hours ago