Լրահոս 24/7

Կարեն Սարուխանյանը՝ «Բալասանյան դաշինքի»՝ մանդատները վայր դնելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային խորհրդի նախագահ Կարեն Սարուխանյանը համաձայն չէ լրագրողների այն պնդումներին, թե «Բալասանյան դաշինքի» մանդատները վայր դնելն իշխանության պարտադրանքն է:

«ՔՊ-ն նման բան չի որոշել, և «Բալասանյան դաշինքը» Գյումրիում մանդատները վայր է դրել, քաղաքապետը հրաժարական է տվել: ՔՊ-ի որոշելու հարցը չէր դա: ՔՊ-ն դրանից հետո արդեն իր դիրքորոշումը հայտնում է:

Եթե խոսքը ձերբակալությունների մասին է, դա իրավական պրոցես է: Եթե ավելի խոր ուսումնասիրեք, կիմանաք որ այդ քրեական գործն եղել է վաղուց, իսկ այն որ «Բալասանյան դաշինքը» մանդատները դրել է, դրանից հետոյի պրոցեսը և քաղաքապետի հրաժարականն արդեն քաղաքական պրոցես է:

Իրավական պրոցեսի մասով կարող եք հետաքրքրվել Քննչական կոմիտեից, իրենք, համենայն դեպս, կունենան իրենց մեկնաբանությունը, իսկ իմ մասով ես չեմ հայտարարել այդպիսի բան, որ ես եմ թեկնածուն, ես հայտարարել եմ՝ ՔՊ-ն ունի դիրքորոշում, որ այն համայնքներում, որտեղ ՔՊ կուսակցությունն ունի տարածքային կազմակերպություններ, դրանց նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում ընտրություններում ցուցակն առաջնորդող անձնավորություններ»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ քայլերի հաջորդականությունը չի խոսում այն մասին, թե ՔՊ-ն իշխանություն է զավթում:

«Եթե քարոզարշավ եղավ, մարդկանց կներկայացնենք, որ իրականում նման բան չկա: Չպետք է և չարժե իրավական պրոցեսը քաղաքական պրոցեսի հետ խառնել: Բացարձակ մեկը մյուսի հետ կապված պրոցեսներ չեն:

ՔՊ կուսակցությունը հետագա մեր անելիքների մասին պաշտոնապես հանդես կգա հայտարարությամբ»,- ասաց Կարեն Սարուխանյանը:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

13 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

14 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

15 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

15 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

16 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

18 hours ago