

Սկսվել է քրդական զինված ուժերի դուրսբերումը Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում՝ Դամասկոսից 360 կմ հեռու գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններից, հայտնում է SANA-ն։
Տարհանումը տեղի է ունենում ապրիլի 1-ին «Սիրիայի ժողովրդավարական ուժերի», որը կապված է Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, հրամանատարության և Դամասկոսի անցումային կառավարության միջև կնքված համաձայնագրի շրջանակում։ Առաջին շարասյուները Եփրատի արևելյան ափ են շարժվել՝ սիրիական անվտանգության ուժերի ուղեկցությամբ։
Քրդաբնակ Աշրաֆիան և Շեյխ Մաքսուդը քուրդ զինյալների վերահսկողության տակ են 2012 թվականից: 2024 թվականի դեկտեմբերին Դամասկոսում իշխանափոխությունից հետո նոր վարչակազմը քրդերին թույլ է տվել որոշ ժամանակ մնալ Հալեպում` խաղաղ բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:
Մարտի 10-ին Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան և «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի քուրդ զինյալները կընդգրկվեն անցումային կառավարության զինված ուժերում։
Կողմերը պայմանավորվել են, որ բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, ներառյալ օդանավակայանները, ամբարտակները, գազի և նավթի հանքերը, որոնք տեղակայված են քրդական ուժերի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսարևելյան տարածքներում, կանցնեն Դամասկոսի նոր վարչակազմի ենթակայության տակ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…
Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…
ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…
Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…