

ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2024-ին մի շարք ոլորտներում արձանագրվել են դրական տեղաշարժեր:
Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ՀՀ-ի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ 2024-ի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 9 մլրդ 173 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ:
Անցած տարի՝ այս նույն ժամանակահատվածում, 4 մլրդ 507 մլն դոլար էր: Այս մասին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ անդրադառնալով 2024 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցության շրջանակներում տնտեսական ցուցանիշների մասով ամփոփ վերլուծությունը:
«2024-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանումը Հայաստանից ԵԱՏՄ երկրներ կազմել է 2 մլրդ 52 դոլար, իսկ ներմուծումը կազմել է 7 մլրդ 121 միլիոն դոլար: ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2023-ին կազմել էր 8 մլրդ 252 մլն դոլար, ինչը նախորդ տարվա՝ 2022-ի համեմատ, աճել էր 55 տոկոսով: 2023-ին արտահանումն աճել էր 46 տոկոսով՝ կազմելով 3.7 միլիարդ դոլարից մի փոքր ավելի, իսկ ներմուծումը եղել է 4,5 միլիոն դոլարի շրջանակում»,- տեղեկացրեց Պապոյանը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա 2024-ի հունվար-հունիսին ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 26.5 մլն դոլար, նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն ԱՄՆ դոլար:
«2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 1 միլիոն 721 հազար 245 մարդ, ինչը նվազել է շուրջ 7 տոկոսով 2023 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ:
Մասնավորապես ռուսաստանի զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է մոտավորապես 741 հազար, ինչը ընդհանուր այցելությունների մեջ կազմել է 43 տոկոս: Նախորդ տարի ընդհանուր այցելությունների մեջ Ռուսաստանի ներկայացուցիչների մասնաբաժինը 50 տոկոս է եղել»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ գրեթե բոլոր ուղղություններով Հայաստան զբոսաշրջիկների քանակն ավելացել է:
«Ցավոք սրտի, Ռուսաստանից նվազել է: Դա հանգեցրել է նրան, որ բոլոր ուղղությունների մասնաբաժինը մեծացել է: 2023-ին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են 2 մլն 316 հազար 666 մարդ, ինչը 2022-ի համեմատ 35 տոկոսով աճ էր կազմել»,- ընդգծեց Պապոյանը:
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…