

«Վաշինգտոնը և նրա դաշնակիցները Կիևին ցուցաբերում են ամենայն աջակցություն և քննարկում են արևմտյան արտադրության մեծ հեռահարության հրթիռների օգտագործման հնարավորությունը՝ Ռուսաստանի տարածքի խորքում հարվածներ հասցնելու համար»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Զելենսկին չի չեղարկել Մոսկվայի հետ բանակցություններն արգելելու մասին իր հրամանագիրը.
«Նման իրավիճակում քիչ հավանական է, որ որևէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հաջողությամբ պսակվեն»,- ասել է նա։
Լավրովը նաև անդրադարձել է Կիևի հետ Անկարայի ռազմական համագործակցությանը.
«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցությունը Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Թուրքական զենքն Ուկրաինայի Զինված ուժերի կողմից օգտագործվում է ռուս զինծառայողներին և քաղաքացիական անձանց ոչնչացնելու համար։ Հաշվի առնելով Թուրքիայի վարչակազմի հայտարարություններն այն մասին, որ պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել, նման իրավիճակը չի կարող զարմանք չառաջացնել»,- ասել է նա:
Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…