Լրահոս 24/7

Վերակառուցման փոխարեն բուժկենտրոնների նոր շենքեր կկառուցվեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով հաջորդ տարվա պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մասին, հայտարարել է, թե քաղաքական որոշում կա՝ բուժկենտրոնների «վերակառուցումների չեն գնալու», այլ կառուցվելու են նոր շենքեր, նոր բժշկական կենտրոններ:

«Անգամ 20-30 տարվա հնության շենքերն այսօր չեն բավարարում նոր ստանդարտներին, բուժառուակենտրոն նոր միջավայր ստեղծելու հնարավորություններին, և այս պատճառով է, որ 7 պոլիկլինիկաների վերակառուցումը վերափոխվել է, և արդեն իսկ կազմվել են կառուցման նախագծեր: Հաջորդ տարվանից կլինեն մրցույթներ, և կկառուցվեն»,- ասել է նախարարը։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա մանրամասնել է, որ երբ Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցման ժամանակ հիմքերը բացվել են, տեսել են՝ մեծ գումարներ պետք է ներդրվեն այդ նպատակով, և դեռ հայտնի չէ՝ այն քանի տարի կսպասարկի, ուստի՝ ծախսարդյունավետության տեսանկյունից որոշվել է նոր շենք կառուցել։

Մեծ բուժհիմնարկների կառուցման ծրագրի մասին խոսելիս նախարարը նշել է.

«12 հիվանդանոց է կառուցվում, որից երեքը՝ Երևանում»։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

12 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

13 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

16 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

16 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

17 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

17 hours ago