

TikTok-ի համաշխարհային ժողովրդականության աճը հանգեցրել է նրան, որ նրա մայր ընկերության՝ ByteDance-ի համահիմնադիրը դարձել է Չինաստանի ամենահարուստ մարդը, գրում է BBC-ն։
Համաձայն Hurun հետազոտական ինստիտուտի կողմից կազմված ցուցակի, Ժանգ Յիմինգն այժմ ունի 49,3 միլիարդ դոլար կարողություն՝ 43 տոկոսով ավելի, քան 2023 թվականին:
41-ամյա մասնագետը լքել է ընկերության ղեկավարի իր պաշտոնը 2021 թվականին, սակայն, ինչպես ենթադրվում է, նրան պատկանում է ընկերության մոտ 20%-ը:
TikTok-ը դարձել է աշխարհի ամենահայտնի սոցիալական մեդիա հավելվածներից մեկը՝ չնայած որոշ երկրներում չինական պետության հետ իր կապերի վերաբերյալ խոր մտահոգություններին:
Թեև երկու ընկերություններն էլ պնդում են, որ անկախ են Չինաստանի կառավարությունից, ԱՄՆ-ը մտադիր է արգելել TikTok-ը 2025 թվականի հունվարին, եթե ByteDance-ը չվաճառի այն։
Չնայած ԱՄՆ-ում այդ ինտենսիվ ճնշմանը՝ ByteDance-ի համաշխարհային շահույթն անցյալ տարի աճել է 60%-ով՝ բարձրացնելով Յիմինգի անձնական կարողությունը:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…