

Որոշ երկրների և կազմակերպությունների փորձերը՝ Հայաստանի տարածքն օգտագործել սպառնալիքների նոր օջախներ ստեղծելու համար, նման գործողությունների ինտենսիվությունը վերջին ամիսներին ավելի են սրում Հարավային Կովկասում առանց այն էլ լարված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը «Ազերբայջան» թերթում հրապարակված իր հոդվածում։
Ռամիլ Ուսուբովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանը՝ որպես հաղթանակած երկիր և տարածաշրջանում ռազմական ուժի կենտրոն, կարող է պարտված Հայաստանին պարտադրել կայուն խաղաղություն, այսինքն՝ խաղաղության պայմանագրի ստորագրում.
«Բաքուն դա կարող է անել՝ հենվելով միջազգային իրավունքի պահանջների վրա, ինչպես նաև վկայակոչելով միջազգային պրակտիկայի տասնյակ փաստեր։
Վերջին տասնամյակներին մենք ականատես ենք եղել գերտերությունների «խաղաղապահ» գործունեությանը Աֆրիկայում, Ասիայում և նույնիսկ բուն Եվրոպայում՝ հիմնված «հաղթողներին չեն դատում» սկզբունքի վրա։ Ադրբեջանը, չնայած իր հաղթանակին, բանակցային գործընթացում հեռու է ամբարտավանությունից:
Խնդրի լուծումը ընկած է փոխվստահության մթնոլորտի, ինչպես նաև Հայաստանի՝ արտաքին կործանարար ազդեցությունից ձերբազատվելու վրա, ինչը կհանգեցնի նրա ձախողմանը։
Հայաստանի իշխանությունները որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնեն իրենց պետության ու ժողովրդի շահերը»։
Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլև դրա դրույթների իրականացման ապահովումը.
«Պետական սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացում առաջընթացն ու իրադարձությունների ընդհանուր ընթացքը ցույց են տալիս, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը: Եթե Երևանն իր մեջ ուժ գտնի ձերբազատվելու իր հովանավորների կործանարար ազդեցությունից, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր կդառնա»։
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…