

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, ՔԿՀ-ից ազատ է արձակվել պատժի կրումից հետո։
Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը մեղադրվում էր անհայտ անձից ապօրինի կերպով ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ ձեռք բերելու, ինչպես նաև առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցներ պահելու և հետագայում այլ վայր փոխադրելու համար։
2018-ի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել էր ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվեց Հայաստան:
2021-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Սարգսյանին և դատապարտել 5,5 տարվա ազատազրկմանՈրպես վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը՝ 3 տարի 6 ամիս ժամկետով:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…