Լրահոս 24/7

Վարչապետն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիին:

Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և մասնակցությունը Երևանում անցկացված «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Քայլաշ Սաթյարթիի գործունեությունը երեխաների շահագործման դեմ պայքարի և հանրակրթության հասանելիության ուղղությամբ՝ ընդգծելով, որ երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերը գտնվում են ՀՀ Կառավարության ուշադրության կենտրոնում:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ-ում երեխաների կրթության իրավունքի պաշտպանությունն ու իրացումը, ինչպես նաև կրթության հավասար հնարավորությունների ապահովումը պետական կրթական քաղաքականության առանցքային թիրախներից է:

Քայլաշ Սաթյարթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Երևանում անցկացված համաժողովին հրավիրելու համար: Քայլաշ Սաթյարթին բարձր է գնահատել ՀՀ Կառավարության իրականացրած երեխայակենտրոն քաղաքականությունը:

Հայաստանի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը սոցիալական ոլորտում, այդ թվում՝ կիսելու փորձը երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

5 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

7 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

8 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

8 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

9 hours ago