Լրահոս 24/7

Միքայել Մինասյանի ընկերության տնօրենի գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից հարկերից խուսափելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի օգոստոսի 14-ին ՍՊ ընկերության տնօրեն Է.Խ.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):

Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել ու հաստատվել է, որ Է.Խ.-ն, 2011-2014 թվականներին հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին պատկանած՝ ծխախոտային արտադրանքի ներմուծման և իրացման գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի կազմակերպմամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով, նշված ՍՊ ընկերության հաշվետվություններում և հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ:

Արդյունքում՝ պետությանը չի վճարվել 163 միլիոն 129 հազար դրամ շահութահարկ, 21 միլիոն 521 հազար դրամ և 120 հազար դրամ եկամտային հարկ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 6-ին հաստատել է Է.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

Մեղադրյալներ Մ.Մ.-ի, Լ.Ա.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ դատարանների որոշմամբ որպես խափանման միջոց կիրառված է կալանքը. նրանց նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

5 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

8 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

8 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

9 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

9 hours ago