

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: Այդ մասին հայտնում է USA Today-ը։
Արարողության ընթացքում նախագահը հանդիսավոր պայմաններում կխոստանա ծառայել երկրին և ժողովրդին, ինչպես նաև հանդես կգա ելույթով:
Նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթ և պարահանդես:
Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նորընտիր նախագահն ու փոխնախագահը իրենց կնոջ կամ ամուսնու հետ ժամանում են Սպիտակ տուն, որտեղ նրանց դիմավորում են պաշտոնից հեռացող նախագահը և փոխնախագահը՝ նույնպես իրենց ընտրյալների հետ։
Այս սովորույթը խորհրդանշում է իշխանության խաղաղ փոխանցումը։ Ի դեպ, 2021 թվականին Թրամփը խախտել էր ավանդույթը՝ բոյկոտելով նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։
ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը ստանձնում է ընտրություններին հաջորդած 73-79-րդ օրերի միջակայքում:
Երդմնակալությունը տեղի է ունենում յուրաքանչյուր ընտրությունից հետո, անգամ, եթե նախագահն ընտրվում է երկրորդ անգամ անընդմեջ:
Մինչև 1933 թվականը ներառյալ երդմնակալությունը տեղի էր ունենում մարտի 4-ին, սակայն 1937 թվականից այն անցկացվում է հունվարի 20-ին՝ տեղական ժամանակով կեսօրին։
Բացառություն են կազմել Դուայթ Էյզենհաուերի, Ռոնալդ Ռեյգանի և Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար 1957, 1985 և 2013 թվականներին։ Դրանք տեղի են ունեցել հունվարի 21-ին, քանի որ հունվարի 20-ը կիրակի էր։
Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի 47-րդ նախագահ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև 2017-21 թվականներին:
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…