Լրահոս 24/7

120 երկրների հետ կիրականացվի ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակում

Հայաստանի Հանրապետությունը, լինելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ, միացել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտին։

Ստանդարտը ներդրած երկրների հարկային մարմինները, փոխադարձության սկզբունքով, ավտոմատ եղանակով տեղեկատվություն են փոխանակելու՝ ֆինանսական հաստատություններում ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ։

Տեղեկատվության առաջին փոխանակումը 2025 թվականից է․ Հայաստանը շուրջ 120 պետությունների և աշխարհագրական տարածքների հետ, տարեկան մեկ անգամ, փոխադարձության սկզբունքով իրականացնելու է ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում։

ՀՀ ռեզիդենտ և ՀՀ-ում հաշվառված մշտական հաստատություն ունեցող ոչ ռեզիդենտ համարվող՝ ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, էլեկտրոնային եղանակով հարկային մարմին կներկայացնեն օրենսդրությամբ սահմանված տեղեկատվությունը։

Միասնական հաշվետվողական ստանդարտի կիրարկմանն ընդառաջ՝ արդեն իսկ համապատասխան փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում։

Հայաստանը միացել է նաև իրավական հիմք հանդիսացող միջազգային պայմանագրերին, մասնավորապես, «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիային, ինչպես նաև «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջև բազմակողմ համաձայնագրին, որով սահմանվում է նաև համաձայնագրին միացած այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանը պետք է իրականացնի նման փոխանակում։

Միջազգային պայմանագրերը տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքի «Միջազգային համագործակցություն» բաժնի «Միջազգային հարկային պայմանագրեր» մասի «Այլ պայմանագրեր» ենթաբաժնում:

Կարևորելով հարկային մարմինների միջև փոխանակվող տեղեկատվության գաղտնիության ապահովումը, Պետական եկամուտների կոմիտեն արդեն իսկ հաջողությամբ ներդրել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգը (ISM)։

Միաժամանակ, կոմիտեն ակտիվ աշխատանքներ է իրականացնում տեղեկատվական տեխնոլոգիական հագեցվածությունն ապահովելու նպատակով, մասնավորապես, ՏՀԶԿ տվյալների փոխանցման հատուկ համակարգի (CTS) կիրառման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

3 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

8 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

9 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

9 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

9 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

10 hours ago