Լրահոս 24/7

Վաշինգտոնը ՀՀ-ին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ ԱՀԾ

ԱՄՆ-ն ցանկանում է վերջնականապես Հայաստանին վերակողմնորոշել դեպի զարգացման արևմտամետ կուրս՝ Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով․ այս մասին ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարությունում նկատելիորեն արագացել են Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների ակտիվության խթանմանն ուղղված միջոցառումների համալիր աշխատանքները․

«Վաշինգտոնում կարևոր են համարում ուժեղացնել ուղղորդող ազդեցությունը հայ քաղաքական էլիտայի վրա՝ նպատակ ունենալով խրախուսել Երևանին, չնայած անխուսափելի դժվարություններին, արագացնել զարգացման արևմտամետ ձևաչափի վերջնական վերակողմնորոշման գործընթացը։Խնդիր է դրված Հայաստանում հասարակական-քաղաքական գործընթացներին տալ կայուն հակառուսական բնույթ։ Այդ նպատակով Վաշինգտոնը մտադիր է իրականացնել երկարաժամկետ տեղեկատվական-քարոզչական արշավ, որը նախատեսում է նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ Երևանի համագործակցության հեռանկարների վարկաբեկում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ՌԴ կառույցի հայտարարության՝ «Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է դեպի ազգային «ինքնասպանություն»։

Թիվ 1

Recent Posts

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

1 hour ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

3 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

4 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

4 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

4 hours ago

Ինչո՞ւ հնարավոր չէ նման առաջնահերթ դելիմիտացիա անել Բաքվի կողմից օկուպացված հատվածներում․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Երեկվա հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ, եթե չասենք,…

5 hours ago