

Իրանը աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացմանը, սակայն Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական սեմինարի ժամանակ։
Նրա խոսքով՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը մնում է հստակ. Իրանը կտրականապես դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջանցքի հայեցակարգի։
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ ամուր հիմքեր ունեն. մենք հարևաններ ենք, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ պահպանելով լավ, բարիդրացիական կապեր: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է քայլեր ձեռնարկել մեր ժողովուրդների շահերի դեմ»,- նշել է Սոբհանին։
Հայաստանում Իրանի դեսպանն ընդգծել է նաև, որ Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները միշտ զարգացել են առանց արտաքին գործոնների ազդեցության։ Թեհրանը վստահ է, որ դրանք կշարունակեն ամրապնդվել գործընկերային ոգով, զերծ արտաքին ճնշումներից։
Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…
Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…
Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…