Լրահոս 24/7

Որոշ գյուղմթերքների նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի

Կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի սակագնային քվոտա կկիրառվի` 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ:

Որոշման ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 20-ի N 99 որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառումը։

Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

Թիվ 1

Recent Posts

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

29 minutes ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

2 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

21 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

21 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

21 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

22 hours ago