Լրահոս 24/7

Կարևոր է՝ կուսակցությունները կախված չլինեն օլիգարխներից. պատգամավոր

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներում անդրադարձել է կուսակցությունների ֆինանսավորման հարցին․

«Շատ է քննադատություն հնչել՝ կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված, օլիգարխիան սկսում է ազդել ընտրական գործընթացների վրա»,- ասել է նա՝ անընդունելի համարելով արտաքին գործոնների ազդեցությունը։

Վարդանյանը նշել է, որ կարևոր է, որ կուսակցությունները լինեն անկախ և ինքնաբավ՝ առանց օլիգարխներից կամ այլ արտաքին ուժերից մշտական կախվածության։

Վարդանյանը նաև հստակ ընդգծել է, որ ֆինանսավորման տեսանկյունից պետք է ստեղծել հավասար պայմաններ բոլոր կուսակցությունների համար․

«Եթե ուզում ենք ազատել կուսակցությունները օլիգարխիկ կապերից, պետք է նախատեսենք բավարար ֆինանսավորում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ բոլոր կուսակցությունները պետք է ունենան նույն ելակետային պայմաններն ու ֆինանսավորման նույն հնարավորությունները։

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

14 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

15 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

17 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

18 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

18 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

18 hours ago