ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է կրթության նախկին փոխնախարար Յեհիել Լայթերին նշանակել Ամերիկայում Իսրայելի դեսպան, ուրբաթ օրը հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է ընդունել դոկտոր Յեհիել Լայթերին նշանակել ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լայթերը ծնունդով ԱՄՆ-ից է և լավ ծանոթ է ամերիկյան վարչակազմին ու հասարակությանը։
Նեթանյահուն ընդգծել է, որ նոր դեսպանը «տաղանդավոր դիվանագետ է» և վստահություն է հայտնել, որ Լայթերը կկարողանա լավագույնս ներկայացնել Իսրայել պետությունը։
Դեսպանի փոփոխությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից անմիջապես հետո։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…