Լրահոս 24/7

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով

Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից 578 հազար 22-ը օգտվել է տոմսային համակարգից:

Նախորդ շաբաթվա համեմատ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:

***

Նոյեմբերի 1-ից հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից սահմանվել է ընթացիկ հսկողություն՝ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի շահագործման ընթացքում քաղաքացիների կողմից նշված ծառայությունից օգտվելու ժամանակ համապատասխան վճարն ըստ սահմանված ձևի կատարելու նպատակով:

Ստուգումներով արձանագրվել է, որ հիմնականում խնդիրներ են առաջանում մանրադրամի, վալիդատորների, ինչպես նաև վարորդների կողմից առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրումներ կազմակերպելու պատճառով:

Հանձնարարվել է մշակել իրավական լուծումներ, որպեսզի միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրումից հետո առանց համապատասխան վճարի ուղևորափոխադրման պարագայում ծառայությունը կարողանա վարչարարություն իրականացնել:

***

Նախորդ շաբաթվա ընթացքում քանդվել է 8 ինքնակամ շինություն:

***

Վարդաշենի 6-րդ փողոց 66/1 և 68ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով, քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, քաղաքապետարանը դիմել է կառավարության աջակցությանը՝ պետական բյուջեում համապատասխան գումար նախատեսելու առաջարկով: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:

***

«Տորք Անգեղ» հուշակոթողի հարակից տարածքի բարեկարգումն ընթացքում է: Հանգստի գոտին կառանձնանա արդիական ու հետաքրքիր լուծումներով:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

6 minutes ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

21 minutes ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

35 minutes ago

Անահիտ Ավանեսյանը կպատասխանի առողջության ապահովագրության վերաբերյալ հարցերի

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ սկսում է Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ իրազեկող…

1 hour ago

Վրաստանի վարչապետն ասել է, որ երկիրը աջակցում է Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրին

Վրաստանն աջակցում է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի ծրագրին և գործողություններին, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ…

1 hour ago

Լավրովը ժամանել է Թեհրան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի…

2 hours ago