Լրահոս 24/7

Զուրաբիշվիլին նոր խորհրդարանական ընտրությունների կոչ է արել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ Վրաստանը մտնում է «խորը քաղաքական ճգնաժամ», որից կարելի է դուրս գալ նոր խորհրդարանական ընտրությունների շնորհիվ, և Եվրոպան կօգնի նրան այդ հարցում։

«Վրաստանը մտնում է խորը քաղաքական ճգնաժամ, մեզ մոտ են եկել մեր եվրոպացի ընկերները, և սա լավ նշան է այն բանի, որ Եվրոպան մեզ բաց չի թողնում ձեռքից, Եվրոպայում հավատում են Վրաստանին և նրա ժողովրդին»,- ասել է նա Թբիլիսի ժամանած ԵՄ ութ երկրների խորհրդարանական կոմիտեների ղեկավարների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը ժողովրդավարական երկիր է, որը չունի ժողովրդավարական իշխանություններ.

«Վրաստանում միակուսակցական կառավարում է, որը տիրացել է երկրի բոլոր ինստիտուտներին, և արդյունքը մենք ստացել ենք անցած միակուսակցական կեղծված ընտրություններում»։

Վրաստանի նախագահը կարծում է, որ քաղաքական ճգնաժամից այսօր հնարավոր է դուրս գալ միայն նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու միջոցով.

«Նոր ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է, որպեսզի Վրաստանը ստանա լեգիտիմ խորհրդարան, լեգիտիմ կառավարություն և լեգիտիմ նախագահ, երբ գա դրա ժամանակը»:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

10 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

24 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

34 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

59 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

1 hour ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

1 hour ago