Լրահոս 24/7

ՌԴ-ն և Ինդոնեզիան ռազմածովային ուժերի զորավարժություններ են անցկացրել

Ճավայի ծովում տեղի են ունեցել Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի նավերի «Օրուդա-2024» առաջին ռազմածովային զորավարժությունները: Այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Ըստ ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայության տեղեկատվության՝ զորավարժությունների առաջին օրը նավերը համատեղ զորաշարժ և բոլոր տեսակի ազդանշանների օգտագործմամբ կապի վարժանքներ են անցկացրել։

Երկրորդ օրը երկու երկրների նավերի անձնակազմերն ավտոմատ հրետանային կայանքներից և հրաձգային զենքից հեռակառավարվող կատերներին հրաձգությամբ հակազդելու վարժանքներ են անցկացրել։

«Հրաձգության ավարտից հետո անցկացվել են ծովափրկարարական վարժանքներ: Համատեղ առաջադրանքների կատարելագործման համար գործի են դրվել տախտակամածային ուղղաթիռներ»,- տեղեկացրել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի ծառայությունը։

Զորավարժությունների ավարտից հետո Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները «Գրոմկի» կորվետի վրա ամփոփել են առաջին համատեղ զորավարժությունների արդյունքները:

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից. Շտաբ

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ…

6 hours ago

Իրանը բացառել է սեփական միջուկային զենք ստեղծելու հեռանկարը

Իրանը ոչ մի դեպքում չի ստեղծի իր միջուկային զենքը, քանի որ երկրի ղեկավարությունը նման գործունեության…

11 hours ago

Պետք է կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կառչել մեզ հասանելի միակ «բնական ռեսուրսից»3-րդ հանրապետությունը…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը մասնակցել է Լավրովի կազմակերպած հանդիպմանը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Մոսկվայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին՝ քննարկելով Եվրասիական տարածաշրջանում…

12 hours ago

Բաքվի դատարանում այսօր հարցաքննվել է Դավիթ Բաբայանը

Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝…

12 hours ago

ԱՄՆ-ում տարածքների վերաբերյալ առաջարկ են ներկայացրել Կիևին

Ուկրաինական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Վիկտորիա Սպորտուն կոչ է արել Կիևին հրաժարվել տարածքի նկատմամբ հավակնություններից և…

12 hours ago