Նոյեմբերի 11-ին Բաքվում դիմավորել են նաեւ Աֆղանստանի թալիբների կառավարության պատվիրակությանը, որը Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի խորհրդաժողովին մասնակցության պաշտոնական հրավեր է ստացել:
Թալիբանի հետ Ադրբեջանը ֆորմալ դիվանագիտական հարաբերություններ չունի, բայց անցյալ տարի Քաբուլում կողմերի արտգործնախարարությունները խորհրդատվություններ են անցկացրել, իսկ օգոստոսին Ուզբեկստանի Թերմեզ քաղաքում Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաեւը հանդիպել է Աֆղանստանի իշխող վարչախմբի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Բաքվի եւ Քաբուլի հարաբերությունները պայմանավորված են Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ ցամաքային հաղորդակցության հեռանկարով: Պակիստանը ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանի ռազմա-քաղաքական դաշնակիցն է: Վերջերս Ադրբեջանը Պակիստանի հետ ցամաքային հաղորդակցության խնդիրը քննարկել է Ուզբեկստանի հետ:
Աֆղանստանի համաձայնության դեպքում Բաքուն կկապվի Իսլամաբադի հետ, որ թույլ կտա դուրս գալ Հնդկական օվկիանոս: Աֆղանստանի եւ Պակիստանի միջեւ, սակայն, լուրջ հակասություններ կան, ներառյալ տարածքային վեճերը: Բայց թալիբների Բաքու այցն ուղեկցվել է Աֆղանստանի քաղաքացու դատավարությամբ:
Ըստ պաշտոնական վարկածի, Ֆեվզան Մուսա Խանը 2023թ. Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Բաքվի Իզմիրի փողոցի վրա գտնվող «Hayatt Regenc» հյուրանոցի մոտակայքից:
Տարածված հաղորդագրության համաձայն՝ Աֆղանստանի քաղաքացին «երրորդ երկրի դեսպանատան դեմ ահաբեկչություն է ծրագրել, որ չի հասցրել ի կատար ածել, քանի որ բացահայտվել է»։
Ադրբեջանական մամուլը, հավանաբար ոչ առանց հատուկ ծառայությունների ուղղորդման, Ֆեվզան Մուսա Խանի «ահաբեկչական գործունեության պատվիրատու» է անվանել «օտարերկրյա հետախուզությանը»՝ ակնարկելով, որ նա Ադրբեջան է հասել «Իրանի տարածքից»:
Կարճ ժամանակ անց հայտնի է դարձել, որ Մուսա Խանն «ահաբեկչություն է նախապատրաստել Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ»:
Միտումն ակնհայտ է՝ Իրանը «հավաքագրել է Աֆղանստանի քաղաքացու, նրան ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով եւ Ադրբեջան մուտքի հնարավորություն ստեղծել, որպեսզի նա Իսրայելի դեսպանատան դեմ ահաբեկչություն իրականացնի»:
Ուշագրավ է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Մուսա Խանի ոչ մի կապ Բաքվում չեն բացահայտել: Թե ինչպես է Աֆղանստանի քաղաքացին անծանոթ քաղաքում կողմնորոշվել, ձեռք բերել զենք եւ զինամթերք, օրեր շարունակ դիտարկել Իսրայելի դեսպանատունը, որպեսզի հարմար պահի իրագործի մտադրությունը՝ այս հարցերին նախաքննությունը պատասխան չի տվել կամ առհասարակ դրանց չի անդրադարձել:
Աֆղանստանի քաղաքացին դատապարտվել է տասը տարվա ազատազրկման, բայց Իրանի դեմ իսրայելա-ադրբեջանական հատուկ գործողությունը փաստացի ձախողվել է. մեկ անձի կողմից նման համարձակ գործողություն ծրագրելու եւ իրագործելու փորձի վարկածը ոչ մեկին վստահություն չի ներշնչում:
Կլիմայի հարցերով ՄԱԿ-ի միջազգային խորհրդաժողովին ի՞նչ մասնակցություն կարող են ունենալ Աֆղանստանի թալիբները, եթե Քաբուլի վարչակազմը ճանաչված չէ, Միավորված ազգերի կազմակերպությունում ներկայացուցչություն չունի:
Թալիբների պատվիրակությունից ադրբեջանական լրատվամիջոցներին ասել են, որ կլիմայի փոփոխություններից ամենաշատ տուժում է Աֆղանստանը, որտեղ վերջին մի քանի տարիներին բնական աղետները հաջորդում են միմյանց՝ հեղեղումներ, ապա տեւական երաշտ, որ գյուղատնտեսությունը հասցրել են աղետալի վիճակի:
Մյուս կողմից պաշտոնական Բաքուն թալիբներին ինչու՞ է դիմավորել Աֆղանստանի քաղաքացու ցուցադրական դատավարությամբ: Դա քաղաքակիրթ աշխարհին ուղերձ է, որ Ադրբեջանը հակաահաբեկչական պայքարի առաջամարտի՞կ է, տուրք է Իսրայելի՞ն, թե՞՝ Իրանի ուղղությամբ կսմիթ:
Արդյունքում ստացվել է «ինչպես միշտ». Իրանի նախագահ Փեզեշքիանը Բաքու այցից հրաժարվել է:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…