Լրահոս 24/7

Թուրքիային առաջարկվել է BRICS-ի գործընկերոջ կարգավիճակ

Թուրքիան BRICS-ից առաջարկ է ստացել դառնալ գործընկեր պետություն, միավորման ասոցացված անդամ․ հայտնել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

«BRICS-ը համագործակցության կազմակերպություն է ու ներառում է կարևոր երկրներ, որոնց բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 25% -ը։ BRICS-ի ժողովրդականությունը մեծանում է: Ինչ վերաբերում Է BRICS-ին Թուրքիայի անդամակցությանը, մեզ առաջարկվել է ասոցացված անդամակցություն։

Կառույցին անդամակցելը Թուրքիային զգալի օգուտ կբերի համաշխարհային բոլոր կարևոր հարթակների հետ համագործակցության տեսանկյունից», – Բոլաթի խոսքը մեջբերել է Haber հեռուստաալիքը։

Նախարարը հիշեցրել է, որ Կազանում BRICS-ի վերջին գագաթնաժողովում դիտարկվել են Թուրքիայի և մի շարք այլ երկրների հայտերը․

«Ինչպես հասկանում ենք, մեզ առաջարկում են գործընկերոջ կարգավիճակ։ Ընդ որում, խոսք չկա այն մասին, որ Հնդկաստանը վետո կդնի մեր անդամակցության վրա», – հավելել Է Բոլաթը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

2 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

5 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

5 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

6 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

6 hours ago