Լրահոս 24/7

ԱՄՀ կանխատեսումներով՝ 2024-ին ՀՀ ՀՆԱ-ի աճը կլինի 6%. Պապոյան

2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 6,5 տոկոսով: Այս աճը պայմանավորված է տնտեսության մի շարք ճյուղերում ավելացված արժեքի բարձրացմամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 13-ի նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով թվեր, որոնք, ըստ Գևորգ Պապոյանի, վկայում են Հայաստանի տնտեսական հաջողությունների մասին:

«Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով՝ 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի 6 տոկոս, որով մենք կզբաղեցնենք 17-րդ տեղը 190 երկրների շարքում:

Համեմատության համար նշեմ, որ Բալթյան երկրներում միջին աճը 0,5 տոկոս կլինի, եվրագոտում՝ 0,8 տոկոս, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ 4,6 տոկոս:

Թվերն ինքնին խոսուն են՝ փաստելով, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է գտնվել բարձր աճի փուլում, և հաջողությամբ դիմակայում է համաշխարհային մարտահրավերներին»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

9 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

11 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

12 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

12 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

13 hours ago