Լրահոս 24/7

Իսրայելը հասել է իր նպատակներին. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտարարել է, որ, չնայած այն քայլերին, որոնք, Իսրայելը պետք է ձեռնարկի Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, «մարդկանց կարիքները լիովին բավարարելու լավագույն միջոցը» այդ երկրի և ՀԱՄԱՍ-ի միջև «պատերազմին վերջ տալն է»:

Բլինքենը նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի պատերազմը»:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում դիվանագետն ասել է.

«Իսրայելը հասել է իր առջև դրված նպատակներին»:

Նա նշել է, որ մերձավորարևելյան երկիրն իրավունք ունի երաշխավորել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումները չկրկնվեն, և կոչ է արել երկու կողմերին, հատկապես՝ ՀԱՄԱՍ-ին, դադարեցնել ռազմական գործողությունները, ազատ արձակել և փոխանակել գերիներին:

Բացի այդ, Բլինքենն ասել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի Իսրայելը լքի Գազայի հատվածն՝ առանց ՀԱՄԱՍ-ի վերադարձի:

«Մենք նաև պետք է վստահ լինենք, որ ունենք հետագա գործողությունների ծրագիր», – ընդգծել է նա։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

15 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

15 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

17 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

18 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

18 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

19 hours ago