Լրահոս 24/7

Ուռուցքաբանության ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ունենք. Ավանեսյան

Հարյուր օր առաջ իրականացվեց մեծահասակի առաջին ալոգեն փոխպատվաստումը, որը բարդագույն վիրահատական և բազմակոմպոնենտ բժշկական միջամտություն է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի հարցին:

«Սպասելով 100 օրվան՝ կարող ենք արձանագրել, որ այն բարեհաջող է ընթացել: Մենք արդեն 14 երեխաների նմանատիպ վիրահատություն իրականացրել էինք: Այս ծրագիրը ներդրվել է նաև պետական աջակցության շնորհիվ: Մենք ունեցել ենք եվրոպական գործընկերների գործուն աջակցությունը և կարողացել ենք հենց ներդրումներ իրականացնել թիմի վերապատրաստման, սարքավորումների, անհրաժեշտ բոլոր նյութածախսի համար»,- նշեց նախարարը:

«Այսօր կարող ենք փաստել, որ տարածաշրջանում մենք առաջիններից ենք, որ կարողանում ենք նման բարդագույն միջամտություն իրականացնել:

Նման ծառայությունների ապահովումը կարևոր է ոչ միայն մեր քաղաքացիների համար, ինչը մեր առաջնային նպատակն է, այլ պետք է նշենք, որ նման հնարավորության պարագայում մենք պետք է դիտարկենք այլ երկրներից ժամանող պացիենտների բուժումները, և դա կարևորագույն խթան է թե՛ տնտեսության, թե՛ առողջապահական համակարգի համար: Այո՛, մենք պատրաստ ենք այլ երկրներից բուժառուներ ընդունել:

Նշեմ, որ երեխաներից 6-ը եղել են աֆրիկյան երկրներից, որոնք եկել են Հայաստսան, բուժվել են, անցել են այս բարդ միջամտությունը, և հաջորդիվ էլ մեր բոլոր բժշկական նոր ծառայությունների ներդրման մեջ բժշկական տուրիզմը կարևորագույն տեղ է գրավելու»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։

Նա ընդգծեց, որ ընդհանուր ուռուցքաբանության ոլորտում մենք շատ մեծ առաջընթաց ունենք:

«Այսօր մեր բուժառուները ստանում են ամբողջական բարձրակարգ որակյալ ծառայություններ հենց ՀՀ-ում, շուտով դրանք նաև հատվածական կներառվեն պետական պատվերի շրջանակներում:

Սա է մեր քաղաքականությունը. առաջնահերթ ապահովել, որ մեր քաղաքացիները անհրաժեշտ բուժօգնությունը կարողանան ստանալ Հայաստանում, և նպաստելով ոլորտի զարգացմանը՝ ապահովենք առողջապահությունը որպես տնտեսական ճյուղ և բժշկական տուրիզմի զարգացումը մեր երկրում»,- նշեց առողջապահության նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Թրամփի վարչակազմն ԱՄՆ-ն լքելու համար 1000 դոլար է առաջարկել ներգաղթյալներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է 1000 դոլար վճարել ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալներին՝ երկիրը կամավոր…

6 hours ago

Իրանը օրինական թիրախ կհամարի այն երկրները, որոնց տարածքից հարձակում կկատարվի. Իրանի ԱԳՆ

Թեհրանը օրինական թիրախ կհամարի այն երկրները, որոնց տարածքը երրորդ կողմերը կօգտագործեն Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու…

6 hours ago

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա

Տեղի է ունեցել ԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը։ Քննարկվել…

6 hours ago

Տոն, որ Պուտինի հետ չէ

Հաղթանակի հոբելյանական տոնակատարությունը, չնայած ՌԴ նախագահ Պուտինի գործադրած ահռելի ջանքերին, հաղթահանդես չի լինի: Նախ Եվրամիությունը…

7 hours ago

Փաշինյանը և ՔՊ-ն գալիք ընտրություններում գայթակղություն չպետք է ունենան. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Պետության…

7 hours ago

Գյուլագարակի նախկին ղեկավարից կբռնագանձվի անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:…

7 hours ago