Լրահոս 24/7

ՀՀ սահմանադրությունում որևէ դրույթ չի վերաբերում ԼՂ-ին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի պնդումներին, թե Հայաստանի սահմանադրությունն իբր իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։

Նա շեշտել է.

«Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում են այն փաստի վրա, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին»։

Վարչապետը նաև հիշեցրել է.

«Հայաստանի սահմանադրական դատարանը 2024թ․ որոշմամբ արձանագրել է, որ սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրին հղումը վերաբերվում է բացառապես այն դրույթներին, որոնք ամրագրում են գտել սահմանադրության հոդվածներում»։

Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանադրությունում որևէ դրույթ՝ ոչ ուղղակի, ոչ անուղղակի, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին։

Փաշինյանը նաև շեշտել է, որ անկախության հռչակագրի ընդունումը եղել է խորհրդային Հայաստանի պետական մարմնի կողմից, մինչդեռ սահմանադրությունը ընդունվել է անկախ, միջազգայնորեն ճանաչված Հայաստանի ժողովրդի կողմից։

Միաժամանակ, նա խոսել է Ադրբեջանի սահմանադրության մասին, որը պարունակում է հղումներ 1918 թվականի Ադրբեջանի անկախության հռչակագրին․

«Այդ հռչակագրում նշվում է, որ Ադրբեջանի առաջին հանրապետությունը ներառում էր արևելյան և հարավային Անդրկովկասը։ 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է տարածքային քարտեզ, որի համաձայն՝ այն ընդգրկում էր Հայաստանի շրջանների մեծ մասը, այդ թվում՝ Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք և այլն»,- հիշեցրել է Փաշինյանը՝ նշելով, որ այս հղումները ակնհայտորեն պարունակում են տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։

«Այսպիսով, Ադրբեջանի սահմանադրությունն ունի տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Բայց մենք, որպես պետություն, չենք բարձրացնում այդ հարցը, քանի որ դա փակուղի կստեղծի խաղաղության գործընթացի համար»,- պարզաբանել է Փաշինյանը։

Վարչապետը նաև հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված հատվածում կողմերը չեն կարող հիմնվել իրենց ներքին օրենսդրության վրա՝ արդարացնելու պայմանագրի իրագործման ձախողումը։

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի հիմնական առաջնահերթությունն է խաղաղության և անվտանգության ապահովումը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով։

«Մենք շարունակելու ենք աշխատել մեր «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակում՝ ստեղծելով տարածաշրջանային տնտեսական կապեր, այդ թվում՝ տրանսպորտային ճանապարհների բացում ու վերագործարկում, ինչը կբերի մեր հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավման», – հավելել է նա։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը Սումիի վրա Ռուսաստանի հարվածը «սխալ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը,…

14 minutes ago

Կրակոցներն անհասցե են. սահմանին կուտակումներ չկան. փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…

40 minutes ago

Մարտուն Գրիգորյանը չի վերցնի մանդատը

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…

46 minutes ago

ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի համագործակցության ոլորտները կընդլայնվեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

1 hour ago

Ֆասթ Բանկը ՓՄՁ-ների կողքին է՝ իր գրավիչ առաջարկներով

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Համաժողովն իրականացրել…

1 hour ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար. Գալուզին

ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը ցավոտ կլինի Հայաստանի բնակչության համար, «Իզվեստիա» - ին տված հարցազրույցում հայտարարել…

2 hours ago