Լրահոս 24/7

Փաշինյանը՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակում Ալիևի հետ հանդիպման մասին

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելը համարում եմ շատ կարևոր և արդյունավետ, որովհետև այնտեղի շփումների մի մասը լուսաբանվում է, մի մասը չի լուսաբանվում: Նման միջոցառումներում շփումների շրջանակը շատ ավելի լայն է: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակում եղած հանդիպումների վերաբերյալ հարցին:

«Ուզում եմ գոհունակությունս հայտնել Ադրբեջանի նախագահի հետ իմ և ընդլայնված կազմով շփումների վերաբերյալ»,- նշեց Փաշինյանը:

«Կարող է մի քիչ տարօրինակ հնչել, որ այդքան երկար խոսակցություն կա՛մ վաղուց, կա՛մ ընդհանրապես չէինք ունեցել: Ընդ որում՝ մենք զգում էինք, գոնե ես, որ մի փոքր էլ կոռեկտության խնդիր կա, որովհետև մյուս լիդերները ելույթ են ունենում, մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում, բայց շատ կարևոր զրույց տեղի ունեցավ»,- ասաց նա:

Վարչապետը հնարավորի սահմաններում հայտնեց, թե ինչի մասին է եղել խոսակցությունը:

«Իմ տեսակետից և իմ կարծիքով՝ ամենակարևոր հատվածը, որ միտք է հնչել, և ես կարծում եմ, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության և խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի և տարբեր պայմանագրերի կարիք, իմ կարծիքով՝ ունեն ռազմավարական գործարք կնքելու կարիք այն մասին, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություն պատրաստվում կողք կողքի ապրել, որովհետև, կարծում եմ՝ սա ամենակարևոր և ֆունդամենտալ հարցն է:

Պետք է նաև ասեմ, որ ինքս ունեմ որոշակի պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ, և կարող եմ ասել, որ մենք ունենք պատկերացումներ այդ ռազմավարական գործարքի վերաբերյալ: Այդտեղ էլ գաղտնիք, մեծ հաշվով, չկա:

Ըստ էության՝ ռազմավարական գործարքի մասին մեր պատկերացումը հենվում է իրական Հայաստանի հայեցակարգի վրա մեր տեսակետից և դիրքորոշմամբ, և այդ խոսակցությունը, իհարկե, շատ կարևոր եմ համարում:

Չնայած այդ խոսակցությունը դեռ պետք է քաղաքական դրսևորումներ ունենա: Բայց պետք էլ չի ակնկալել, որ նման խոսակցություններն ինքնաբերաբար քաղաքական դրսևորում ունենում են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

1 hour ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

4 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

4 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

5 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

5 hours ago