Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ․ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ 2020թ․ եռակողմ հայտարարության մեջ կա հատուկ կետ, որում նշված են այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Հայաստանը․
«Այս թեման արդեն երկար քննարկվում է։ Երեքուկես տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։
Իսկ Ադրբեջանի տարածքում, արդեն երկար ժամանակ է, արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային-կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որն առաջիկայում կհասցվի Հայաստանի հետ սահմանին»։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…