Լրահոս 24/7

Պատերազմը բացահայտեց Իսրայելի առասպելը

Լրագրողներն Իսրայելի վարչապետի որդուն՝ Յաիր Նաթանյահուին, բացահայտել են… Մայամիում, որտեղ նա, բնականաբար, մեկնել է հանգստի: Ավելին, Ընդհանուր անվտանգության ծառայության մի բարձրաստիճան աշխատակից դժգոհել է, որ «նախարարների անվտանգությունը չի ապահովվում, իսկ վարչապետի որդուն չորս թիկնապահ են հատկացրել»:

Այսինքն, Յաիր Նաթանյահուն ոչ միայն պատերազմող երկրում չէ, ռազմական գործողություններին չի մասնակցում, այլեւ Մայամիում հանգստանում է՝ գտնվելով կառավարության կողմից հատկացված թիկնապահների պահպանության ներքո:

Իսրայելի մասին պատկերացումները բոլորովին այլ են: Մենք վարժվել ենք նրան, որ այդ երկրում բոլորը զինապարտ են, նույնիսկ աղջիկներն են բանակում ծառայություն անցնում, ամեն ընտանիք ունի պաշտպանության միջոցներ, իրավիճակի սրման դեպքում բոլոր պահեստազորայինները ներկայանում են հաշվառման զորամասեր, ոչ ոքի համար արտոնություն, զինծառայությունից տարկետում նախատեսված չէ եւ այլն:

Իրականում պաշտպանության նախարար Գալանտի հրաժարականի պատճառներից մեկն էլ օրթոդոքս հավատացյալներին զորակոչի ենթարկելու նրա որոշումն էր, որի պատճառով կառավարական կոալիցիան կարող էր փլուզվել: Այսինքն, Իսրայելում կա ծայրահեղ հավատացյալ հրեաների համայնք, որ ընդհանուր զորակոչի չի ենթարկվում: Եւ խոսքը տարեկան 60 հազար երիտասարդի մասին է, որ ծառայություն չեն անցնում, զինվորական գործին չեն տիրապետում, բնականաբար պահեստազորում հաշվառված չեն:

Իսրայելցիների դիմադրողականության, տոկունության մասին շատ է ասվել, գրվել: Փաստերը հակառակն են ապացուցում. պատերազմի սկզբից ի վեր ավելի քան երեք հարյուր հազար մարդ երկիրը լքել է, հիմնականում՝ նրանք, որ նաեւ ԱՄՆ քաղաքացիություն ունեն: Շուրջ մեկ միլիոն մարդ էլ հեռացել է հյուսիսային՝ Լիբանանի սահմանակից բնակավայրերից եւ ապաստանել կենտրոնական հատվածի քաղաքներում:

Լրատվամիջոցներից մեկն այդ առթիվ ծաղրել է պաշտպանության նորանշանակ նախարար Իսրայել Կացին, թե «նրա կողմից ջախջախված «Հեզբոլլան» ամեն օր տասնյակ հրթիռներ է արձակում, որ հասնում են մինչեւ Հայֆայի Կարմելյան լեռներ»: Խոսքը Հայֆայի էլիտար թաղամասերի մասին է:

Ոչ ոք, իհարկե, չի կարծում, թե իսրայելցիները պետք է իրենց մեջ ուժ գտնեն եւ հրթիռակոծության սպառնալիքների տակ մնան իրենց քաղաքներում, կիբուցներում եւ վերաբնակիչների ավանում: Պատերազմող երկրում քաղաքացիական բնակչության կազմակերպված տարհանումը պարզապես անհրաժեշտություն է:

Մեկ տարուց ավելի տեւող իսրայելա-պաղեստինյան պատերազմը պարզապես հրեական պետության հզորության, համազգային բացառիկ համախմբվածության մասին մի շարք կարծրատիպեր է կոտրել, առաջին հերթին՝ Իսրայելի իշխանությունների բացառիկ ասկետության, իրենց զավականերին ու բարեկամներին չխնայելու, ամնացորդ նվիրվածության մասին նարատիվը:

Դեկտեմբերի 2-ին վարչապետ Նաթանյահուն կկանգնի դատարանի առջեւ եւ միանգամից երեք քրեական գործով կհարցաքննվի որպես մեղադրյալ: Իսրայելի հանրությունը տեղյակ չէ, թե նրան ինչ կոնկրետ մեղադրանքներ են առաջադրված: Քրեական գործերը կոդավորված են, նախաքննության մարմինը մեղադրանքը կներկայացնի միայն դատարանում:

Հայտնի է, որ քննությունն ընթացել է մոտ չորս տարի, Նաթանյահուի պաշտպանական թիմը մի քանի անգամ դատական նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել, որ դատարանը բավարարել է: Վերջին միջնորդությունը, սակայն, մերժվել է:

Ի՞նչ է սպասվում Բիբիին: Ամենայն հավանականությամբ՝ տարիներով ձգձգվող դատավարություն: Իսկ եթե նրան հաջողվի ՀԱՄԱՍ-ի եւ «Հեզբոլլայի» հետ ընդունելի գործարք կնքել, ապա, հնարավոր է, քրեական հետապնդումը դադարեցվի: Հանրությունը նրա հրաժարականին սպասում է, քանի դեռ պատերազմն ավարտված չէ, ավելի քան հարյուր հրեա ՀԱՄԱՍ-ի պատանդն է:

Քաղաքական խարդավանքները ոչ մի երկրում բացառված չեն: Պատերազմից ոչ մի պետություն ապահովագրված չէ: Իսրայելի պարագայում անցած տասներեք ամիսները վկայում են, որ առանց Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության հրեական պետությունը Մերձավոր Արեւելքում դերակատար չէ:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Recent Posts

ԵՄ առաջնորդները Բրյուսելում արտակարգ ժողով են հրավիրել․ Թրամփին հակազդելու ծրագիր են մշակել

Եվրոպական առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ արտակարգ ընթրիքի՝ քննարկելու Միացյալ Նահանգների հետ արագ վատթարացող հարաբերությունները, որոնք…

1 hour ago

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը միմյանց մեղադրել են Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարի ռեժիմը Գազայի հատվածի հարավում՝ Խան…

3 hours ago

Ինչու է ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ–ի արձագանքը

Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս…

6 hours ago

Մշակույթի նախկին նախարարը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը…

7 hours ago

Պաշտպանությունն ու պահեստազորն առաջնահերթություն են․ Պապիկյան

Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…

9 hours ago

Իրանի ուղղությամբ ավելի մեծ նավատորմ է շարժվում, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ. Թրամփ

ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…

9 hours ago