Լրահոս 24/7

Արգիշտի Քյարամյանը հրաժարական է ներկայացրել

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հրաժարական է ներկայացրել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ,Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։

Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, իմ սիրելի գործընկերներին՝ համատեղ անցած ընդհանուր ճանապարհի, աշխատանքի թե՛ բարդությունները և թե՛ շոշափելի արդյունքները միասին կիսելու, համախոհությամբ ու նվիրումով համակարգի կայացման՝ մեր ընդհանուր տեսլականի կյանքի կոչմանը հետամուտ լինելու համար։

Պատիվ ու հպարտություն էր ծառայել ՀՀ քննչական կոմիտեում, դառնալ վերջինիս մասնիկն ու փորձել համեստ ներդրում ունենալ այս կուռ ու միասնական կառույցի համակարգայնացման շարունակական ընթացքին։

Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ վարչապետին և ՀՀ կառավարությանը՝ Հայաստանի համար բարդ ու կարևոր պատմական շրջափուլում այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու, իմ կարողություններին հավատալու համար։

Ի պաշտոնե հնարավոր ամեն ինչ արվել է՝ մեր պետության ներքին կենսունակությունն ու օրինահենությունը, իրավական անվտանգությունն ապահովելու համար, որպես հայ մարդ ու ՀՀ քաղաքացի՝ դա համարել եմ հոգու պարտք ու առաքելություն։

Վստահ եմ, որ այդ ընթացքը լինելու է անկասելի և Հայաստանում շարունակվող դատաիրավական, իրավապահ մարմինների բարեփոխումները, ՀՀ քննչական կոմիտեի հետագա զարգացման ուղեցույցը լինելու է շարունակական, և մենք ունենալու ենք մեր պատկերացրած նախաքննական մարմինը և մեր երազանքների կայուն, անվտանգ ու բարգավաճող հայրենիքը։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը…Եվ Աստված պահապան բոլորիս…»,- ասված է Քյարամյանի ուղերձում։

Թիվ 1

Recent Posts

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

6 seconds ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

28 minutes ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

42 minutes ago

Կանադան իրական երկիր չէ․ Մասկ

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը, ի պատասխան հազարավոր կանադացիների, որոնք ստորագրել…

52 minutes ago

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

1 hour ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

2 hours ago